Ա. Ահարոնյան փողոցում, Իզմիրյան բժշկական կենտրոնի հարևանությամբ, վաճառվում է 3-ը 4 դարձրած հարմարավետ բնակարան ընդհանուր՝ 96 ք. մ. մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և շատ արևկող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով ։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Սանհանգույցները և խոհանոցը պատված են չեխական սալիկներով և ապահովված անհրաժեշտ կահավորանքով ու սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է մասնակի կահույքով և տեխնիկայով։ Գնի մեջ ներառված է նաև երկաթյա ավտոտնակ, 2 հարկանի խորդանոց և պատուհանի առջև ցանկապատված այգի` 20 ք. մ. մակերեսով: Շենքի ետնամասից կա բնակարանը մեծացնելու հնարավորություն: Շենքը հատուկ նախագծի է և գտնվում է անաղմուկ հատվածում, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց մանկապարտեզ և տրանսպորտային կանգառներ: Ավտոտնակի հետ միասին