Վաճառվում է 3 սենյականոց արևկող և հարմարավետ բնակարան՝ 88 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պ. Սևակ փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ նույնպես սալիկապատված հատակով։ Շենքն ունի 2 վերելակ՝ մարդատար և բեռնատար, անվտանգության համակարգ և ավտոկայանատեղ: Բնակարանը վաճառվում է տեխնիկայի և կահույքի հետ միասին: