Ռուբինյանց փողոցում՝ Երևան սիթի սուպերմարկետի մոտակայքում, վաճառվում է 3 սենյականոց ստուդիո ոճի լուսավոր և արևկող բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե` Չեխական նախագծի շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է մի քանի տարի առաջ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 77 ք.մ.։ Պատուհանները փոխված են, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոծով: Շենքը գտնվում է առաջին գծի վրա, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։ Բնակարանի հետ առկա է նաև ավտոտնակ: Վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին: