Ռուբինյանց փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտ, վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 68 քմ.։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և կանգառը։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։