Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Մարգարյան հիվանդանոցի ետնամասում, 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և լամինատով։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 3 բաց պատշգամբ, առկա է երկու զգեստասենյակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։