Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 121 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ՝ մեկը բացվում է դեպի բակ, մյուսը՝ Հյուսիսային պողոտա։ Բնակարան վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։