Վաճառվում է 3 սենյականոց նրբաճաշակ դիզայներական լուծումներով բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն անաղմուկ հատվածում՝ Արամի և Կողբացի փողոցի խաչմերուկում, 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը կկահավորվի ըստ գնորդի ցանկության։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ստորգետնյա կայանատեղ։