Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 117 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվումն ու հովացումը իրականացվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։