Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 118 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան փողոցում՝ Հյուսիսային պողոտայի մոտ, 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և հագեցած է տեխնիկայով։ Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին կամ ողջ կահույքով՝ հավելավճարով։