Արամի փողոցի վրա՝ նախկին "Մալիբու" սրճարանի հարևանությամբ, վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 130 ք.մ.։ Այն գտնվում է վերանորոգման ընթացքում՝ սենյակների բաժանումները կատարված են, պատերը գաջված են։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, որից բացվում է գեցեցիկ տեսարան դեպի այգի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրերը։