Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 86 ք.մ., մակերեսով, որը գտնվում է Փոքր Կենտրոնում՝ Փարպեցի և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ և 2 զգեստասենյակ, 2 սանհանգույց։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Բակում կա խաղահրապարակ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, ինչպես նաև մի քանի քայլ այն կողմ գտնվում է Օպերայի թատրոնը։