Վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ նրբաճաշակ և ընդարձակ բնակարան՝ 155 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի և Կարապի լճի հարևանությամբ, 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչներ։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են, ինչպես նաև հատակները տաքացվող են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի 3 կողմից բաց պատշգամբներ, որոնցից բացվում է հիանալի տեսարաններ դեպի քաղաքի տարբեր հատվածներ։ Հնարավոր է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։