Վաճառվում է 3 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան փողոցում՝ կենտրոնական փոստի մոտ, 4 հարկանի քարե՝ Ստալինյան նախագծի շենքի, 4-րդ և ավելացված 5-րդ հարկերում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է էլեկտրականության միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է խոհանոցի և ներկառուցված կահույքի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ուսումնական հաստատությունները և ժամանցի վայրերը։