Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտ՝ 7 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած են սանտեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։