Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ Օպերա Սուիթ հյուրանոցի հարևանությամբ՝ 10 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Ունի բաց պատշգամբ՝ դեպի պողոտա բացվող։ Բնակարանի հետ վաճառվում է նաև ավտոտնակ՝ 10000 $ հավելավճարով։