Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ գինը սակարկելի։