Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 151 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Դարգետ սրճարանի մոտ, 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Արևկող է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի 2 բաց պատշգամբ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։