Երևանի կենտրոնում՝ հանրապետության հրապարակից 150 մ հեռավորության վրա, վաճառվում է պրեմիում դասի 3 սենյականոց բնակարան։ Գտնվում է Ա դասի էլիտար նորակառույց 13 հարկանի բնակելի շենքի 11-րդ հարկում։ Շենքի հարևանությամբ են գտնվում Փարիզ հյուրանոցը, հանրահայտ ռեստորանը, ինչպես նաև մի շարք այլ հայակական և եվրոպական խոհանոցներ ունեցող ռեստորաններ, ֆիտնես կենտրոն, կոսմետոլոգիական կլինիկա և այլ հասարակական նշանակության օբյեկտներ։ Շինության տանիքին առանձացված են երկու ընդարձակ տերրասսա բնակիչների համար։ Շենքի շինարարությունն ավարտվել է 2010 թվականին։ Շինության տիպը՝ մոնոլիտ, երեսպատումն իրականացված է հրաբխային ծագման վարդագույն տուֆից, որով շարունակում է Հանրապետության Հրապարակի ամբողջությունը։ Բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 84 քմ, առաստաղի բարձրությունը՝ 3մ։ Բնակարանը նախագծվել է Archiline Quality Design Group ճարտարապետական բյուրոի կողմից։ Ներքին հարդարման ժամանակ օգտագործվել են Իտալիայից և Գերմանիայից ներմուծված շինանյութեր։ Կահավորված է պրեմիում դասի իտալական արտադրության Annibale Colombo, Aster, Baxter և այլ կահույքով։ Ամբողջ ներկառուցված խոհանոցային գույքն ու տեխնիկան Ա դասի իտալական REX (Electrolux) ընկերության արտադրանքն են։ Հատակը ջեռուցվող է, առկա են օդորակիչներ։ Առկա է պահուստային 80 լ ջրի ջրատաքացուցիչ, 2 հեռուստացույց՝ տնային կինոթատրոնով, ինտերնետ, արբանյակային հեռուստատեսություն և քաղաքային հեռախոս։ Մանրահատակը ընկույզի և կաղնու փայտից է։ Բնակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։ Պատերը զարդարում են հայ նկարիչ-աբստրակցիոնիստների գործերը։ Բնակարանի հետ միասին վաճառվում է ստորգետնյա կայանատեղի։