Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի ետնամասում, 10 հարկանի մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին և հնարավոր է վաճառք ողջ կահույքով՝ հավելավճարով։