Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և նրբաճաշակ գունային համադրությամբ բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, օդորակիչներ հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Միջանցքում կան ներկառուցված պահարաններ։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օպերայի և Բալետի թատրոն։