Հյուսիսային պողոտայում՝ վաճառվում կամ վարձակալպւթյան է տրվում 3 սենյականոց ընդարձակ, յուրահատուկ ինտերիերով լյուքս դասի բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 136 քմ.։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է բարձրորակ և որակյալ նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը անհատական է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցում և նախասրահում՝ պրեսգրանիտով։ Երկու սանհանգույցները ևս սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ամբողջ կահույքն ու տեխնիկան նոր է և բարձր որակի։ Բնակարանն ունի ընդարձակ բաց և փակ պատշգամբներ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Հնարավոր է վաճառք կահույքով և առանց կահույքի։