Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Թամանյան փողոցում: Բնակարանը գտնվում է քարե` Ստալինյան նախագծի՝ բետոնե ծածկերով 6 հարկանի շենքի, 5-րդ հարկում: Շենքի մուտքի դուռը բակից է, բակը՝ բարեկարգված: Բնակարանի մուտքի դուռը մետաղյա է, առաստաղի բարձրությունը 3.30 մետր, ունի 6 և ավել արտաքին պատուհան՝ դեպի Կասկադ նայող: Այն ընդհանուր 136 քմ մակերեսով կապիտալ վերանորոգված է որակյալ շինանյութով և բնակեցված չէ։ Տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով, իսկ սալիկապատված տարածքը տաքացվում է։ Բնակարանում կա 2 սանհանգույց, 1 ընդարձակ բաց պատշգամբ։ Բոլոր միջսենյակային դռները, ներկառուցված պահարանները բնական կաղնե փայտից են։ Շենքն ունի անհատական վերելակ կառուցելու հնարավորություն։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Վաճառվում է նաև 5 -րդ հարկում 136 քմ կապիտալ վերանորոգված 3 սենյակ, մեծ ու շատ շքեղ պատշգամբով, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադի պուրակ: Բնակարանների միջհարկային ծածկերը բետոն են։ Ընդհանուր գինը երկու բնակարանների դեպքում կկազմի՝1.000.000 $