Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացու և Իտալիայի փողոցների խաչմերուկում, Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ, 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, բոլոր ննջասենյակներում օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Կա 1 ննջասենյակ ավելացնելու հնարավորություն: Բոլոր պատուհաններրը վիտրաժային են, որը բնակարանը դարձրել է ավելի լուսավոր։ Ունի 4 բաց պատշգամբներ, որոնք բացվում են դեպի գեղեցիկ և բարեկարգ բակ և փողոց, որը շատ անաղմուկ է։ Սանհանգույցները ևս շատ ընդարձակ են և պատված իսպանական արտադրության սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է ժամանակակից կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում սուպերմարկետներ, ժամանցի վայրեր, Հանրապետության Հրապարակը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։