Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 92 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ Նովա պողոտայում՝ Ա. Պետրոսյան փողոցի խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը և լոգասենյակը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են: Ունի բաց շքապատշգամբ՝ դեպի Սայաթ-Նովա բացվող։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ուսումնական հաստատություններ, ժամանցի վայրեր։