Վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 73 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է եվրոպական լամինատով: Ջեռուցվում է էլեկտրական կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։