Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 149 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը պատված է լամինատով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը սալիկապատված է և տեղադրված է սանտեխնիկա։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Հանրապետության հրապարակը։