Վաճառվում է 3 սենյականոց շքեղ և ընդարձակ բնակարան՝ 146 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան համաշխարհային վերջին ստանդարտների։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է, միջանցքի և խոհանոցի հատակը տաքացվող է։ Լոգասենյակները հագեցած են թանկարժեք սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նրբաճաշակ և յուրօրինակ կահույքով։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ, որը բացվում է դեպի Հյուսիսային պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Հնարավոր է վաճառք կահույքով և առանց կահույքի։