Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց շատ լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։