Վաճառվում, վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 75ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ ԶիգԶագ խանութի հարևանությամբ, 12 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները ևս կահավորված են ժամանակակից կահույքով։ Առկա է ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն։ Մեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։