Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 7 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: