Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին փողոցում՝ Սուրբ Զորավոր եկեղեցու մոտ, 9 հարկանի շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով թե՛ խոհանոցում, թե՛ միջանցքում։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Շենքն ունի վերելակ և դոմոֆոն։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: