Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 125 ք.մ. մակերեսով, որը գտնվում Արամի փողոցում՝ Ե. Չարենցի թանգարանի մոտ, 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է և լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ։