Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և նրբաճաշակ կահավորված բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ Օպերայի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է բարձր որակի նյութերով և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ,օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի նաև յուրահատուկ դիզայնով բուխարի։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, միջանցքում առկա են ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։