Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Մարկո Պոլո սրճարանի մոտ,10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Արևկող է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Շուտով լինելու է նաև ավտոմեքենաների համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի։