Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Կողբացի Ամիրյան խաչմերուկում՝ "Մարիոթ" հյուրանոցի ետնամասում, 10 հարկանի շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի 3 հեռուստացույց։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն: Օրավարձի գինը՝ 60 -100$: Viber, WhatsApp +(374)99999-708 Արթուր