Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկում 12 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, ձայնա և ջերմամեկուսիչ եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե որակյալ մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է «Lamborghini» գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և 2 լոգասենյակները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։