Այս հաճելի և ջերմ բնակարանը գտնվում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հարևանությամբ՝ Ս. Զորավոր եկեղեցու բակում՝ «Ջազվե» սրճարանի ետնամասում, հինգ հարկանի քարե շենքի երրորդ հարկում։ Բնակարանը հին կապիտալ վերանորոգված է։ Մուտքի դուռը երկաթյա է։ Ջուրը մշտական է։ Գազաֆիկացված է։ Տեղադրված է նաև ջեռուցման համակարգ՝ գազի կաթսա։ Անցկացված է ինտերնետ կապ։ Ունի ներկառուցված պահարաններ փակ պատշգամբում։ Բակում հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Շենքն ունի բարեկարգ այգի։ Շրջակայքը լի է տարատեսակ խանութներով, ժամանցի և հանգստի վայրերով, ուսումնական կենտրոններով։ Հնարավոր է փոխանակում առանձնատան կամ մի քանի փոքր բնակարանների հետ՝ Էրեբունի, Մալաթիա համայնքներում։