Նալբանդյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ վաճառվում է 2-ը դարձրած 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի ստալինյան քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը երեսպատված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետները, բանկերը, տրանսպորտի կանգառները: