Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր ընդարձակ բնակարան, որը գտնվում է Փավստոս Բուզանդի փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում և զբաղեցնում է 125 քմ մակերես: Բնակարանը կապիտալ նորոգված է, ջեռուցումն ու հովվացումը կատարվում է անհատական համակարգերով, հատակը ծածկված է լամինատով: Ամբողջը համալրված է որակյալ գույքով և տեխնիկայով: 2 սանհանգույցները սալիկապատ են, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Մոտակայքում են բարձրակարգ խանութները և ժամանցի վայրերը: