Կ. Դեմիրճյանի պողոտայում, այգուց ոչ հեռու վաճառվում է 3 սենյականոց բարձրակարգ վերանորոգումով բնակարան` 96 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ դիզայներական ոճով եվրո վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը երեսպատված է որակյալ լամինատով և սալիկներով: Բնակարանի ինտերիերն ունի հետաքրքիր լուծումներ, սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են կերամիկական սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Կա լվացքի սենյակ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են խանութներն ու ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքով և տեխնիկայով: