Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Պուշկին փողոցում` 81 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Վերանորոգման ընթացքում օգտագործվել են բարձրորակ նյութեր՝ իտալական և իսպանական սալիկներ: Տեղադրված են որակյալ ալյումինե պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ: Առկա է անհատական ջեռուցման համակարգ: Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Խոհանոցը առանձին է, կահավորված է և համալրված է տեխնիկայով: Հարևանությամբ են բոլոր խանութները և ժամանցի վայրերը: