Արամի փողոցում՝ Մալիբու այգու մոտ, վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր, կապիտալ նորոգված բնակարան ընդհանուր` 115 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, ապահովված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի այգի: Շենքն ունի բարձրակարգ վերելակ, անվտանգության համակարգ: Մոտակայքում են գտնվում բոլոր տեսակի խանութները և ժամանցի վայրերը: