Երևանի լավագույն շենքերից մեկում՝ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի պատմամշակութային արժեք ունեցող շենքի 3-րդ հարկում և զբաղեցնում 136 քմ. մակերես։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը պատված է սալիկներով: Առկա է 2 պատշգամբ՝ բաց և փակ: Շքապատշգամբը դեպի Մոսկովյան փողոց է նայում։ Շենքը նայում է Պոպոլովոկի այգուն, անմիջապես հարևանությամբ կան բազում խանութներ, սրճարաններ, "Երիտասարդական" մետրոն, դպրոցը և մանկապարտեզը։