Աբովյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 67 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 6 -րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, խոհանոցը նորաոճ կահավորված է և ապահովված է որակյալ գույքով և տեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգի միջոցով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Շենքում կա վերելակ: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում է Օպերայի և բալետի թատրոնը, բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և առկա տեխնիկայի հետ միասին: