Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ ու հարմարավետ բնակարան` 150 քմ մակերեսով Հյուսիսային պողոտայում, քաղաքի լավագույն հատվածում, 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, միացված է կենտրոնացված ջեռուցման և օդորակման համակարգին: 2 սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են որակյալ կահավորանքով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով։ Շենքն ունի անվտանգության համակարգ, անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր, սրճարաններ և ժամանցի վայրեր, մոտ է Օպերայի և բալետի թատրոնին։ Վաճառվում է գույքով և տեխնիկայով, նաև ստրորգետնյա ավտոկայանատեղիի հետ: