Եկմալյան փողոցում, նորակառույց այգու հարևանությամբ վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 111 քմ մակերեսով, որը գտնվում է 19 հարկանի Ա-դասի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, ունի նրբաոճ ինտերիեր: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր: Հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով, առկա է ջակուզի: Ամբողջությամբ կահավորված է՝ համալրված է անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Առկա է 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի անխափան աշխատող վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։