Վաճառվում է 76 քմ մակերեսով 2 սենյականոց (դարձրած 3) բնակարան Բաղրամյան պողոտայում՝ 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Առկա է բաց պատշգամբ՝ դեպի այգի տեսարանով: Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում Սիրահարների զբոսայգին, մետրոն, Խորհրդարանը, Ամերիկյան համալսարանը և ժամանցի վայրեր։ Վաճառքը մասնակի կահույքով: