Մոսկովյան փողոցում, Բաղրամյան պողոտայի անկյունում վաճառվում է յուրահատուկ գեղեցիկ ու բարձրորակ վերանորոգումով 3 սենյականոց բնակարան՝ 85 քմ մակերեսով, որը գտնվում է լավագույն ճարտարապետական կառույցով շենքերից մեկում` 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված է, ներքին հարդարման մեջ գերակշռում է փայտը և էկոլոգիապես մաքուր նյութերը: Ունի բարձր առաստաղ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ինքնատիպ ու թանկարժեք գույքով, համալրված են ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, տեղադրված են օդորակիչներ։ Հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ և վաննա: Առկա է խորդանոց և բաց պատշգամբ` փողոցի գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի դոմոֆոն: Հարևանությամբ է Օպերան, բոլոր խանութները, ենթակառույցները և ժամանցի վայրերը: Վաճառքի գնի մեջ ներառված է կահույքն ու տեխնիկան: