Վաճառվում է կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց կապիտալ վերանորոգված դուպլեքս բնակարան 147 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-5-րդ հարկում, Մաշտոցի պողոտայում, պրոսպեկտ մոլի հարևանությամբ: Բնակարանը լուսավոր է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: 2 սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Խոհանոցը համալրված է նորաոճ կահույքով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` պողոտայի տեսարանով: Մոտակայքում է Ս. Սարգիս եկեղեցին, տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: