Արամի փողոցում՝ Մալիբու այգու հարևանությամբ, վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ և գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը պատված է կաղնե մանրահատակով և սալիկներով: 2 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Առակա է 2 բաց պատշգամբ՝ դեպի այգի և դեպի Օպերա տեսարաններով: Շենքում կան անխափան աշխատող 2 վերելակ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Մոտակայքում են գտնվում բոլոր բրենդային խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: